Առանց ջրի, սննդի ու հոսանքի․ Սուդանի մայրաքաղաքում մարտեր են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուդանում, որտեղ արդեն մի քանի օր է, ինչ ընթանում է ուժայինների միջև կատաղի դիմակայություն իշխանության համար պայքարում, կրակոցների տակ են հայտնվել ամերիկացի դիվանագետների խումբը։ Տուժածներ չկան, հայտարարել է Պետդեպարտամենտը, սակայն միջադեպից հետո ԱՄՆ իշխանությունները մտադիր են ուժեղացնել իրենց անձնակազմի անվտանգության միջոցները։

«Սա անխոհեմ և անպատասխանատու գործողություն էր, որը բարձրացրեց անվտանգության մտահոգությունները», – ասել է ԱՄՆ պետքարտուղար քարտուղար Էնթոնի Բլինքենը, ով Ճապոնիայում է գտնվում G7-ի հանդիպմանը մասնակցելու համար:

Սուդանում մարտերը կանոնավոր բանակի և «Արագ աջակցության ուժերի» (RSF) միջև շարունակվում են։ Արդեն չորրորդ օրն է։ Այս ընթացքում արդեն մոտ 185 մարդ է մահացել, ավելի քան 1800-ը վիրավորվել են։

Երկրի մայրաքաղաք Խարթումը ենթարկվում է օդային և հրետանային գնդակոծությունների։ Լրատվամիջոցները հայտնում են, որ հիվանդանոցներում վերջացել են արյան և դեղամիջոցների պաշարները։




Լրահոս