Պենտագոնից արտահոսած ոչ բոլոր փաստաթղթերն են ճշգրիտ: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին:
«ԱՄՆ պետքարտուղարը, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը և Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունն արդեն ասել են, որ արտահոսքի ոչ բոլոր տեղեկություններն են ճշգրիտ: Չեմ կարող ասել, թե այդ տեղեկատվության որ մասն է ոչ ճշգրիտ, քանի որ դա վերաբերում է գաղտնի հետախուզական տեղեկատվությանը»,- ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ-ի առաջատար լրատվամիջոցներից NBC News-ը գրել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությանը (Պենտագոն) պատկանող փաստաթղթերի արտահոսք էր տեղի ունեցել։