Արցախի նախագահը հակաճգնաժամային խորհրդի անդամների հետ քննարկել է Արցախում ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի անդամներին՝ կառույցի ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են 2020 թվականի պատերազմի ու 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ռազմա-քաղաքական, սոցիալ- տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:

Նախագահ Հարությունյանն իր խոսքում կարևորել է պետական իշխանության և հանրային շրջանակների միջև համագործակցությունը ճգնաժամային իրավիճակների հաղթահարման նպատակով՝ համոզմունք հայտնելով, որ նորաստեղծ խորհուրդը դառնալու է այդ գործընթացի կարևոր օղակներից մեկը:




Լրահոս