
Ապրիլի 25-27-ը ՀՀ ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Մադրիդ: ԱԺ կայքում հրապարակված որոշման մեջ, սակայն, գործուղման օրակարգի մասին որևէ տեղեկություն չկա:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում կլինեն Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՔՊ-ական պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լենա Նազարյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Պատգամավորների գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի ծախսերը կկատարվեն պետբյուջեի հաշվին:
Քրիստինա Մուշեղյան