Ապրիլի 20-ին և 21-ին ջուր չի լինի Երևանի տասնյակ հասցեներում, Կոտայքի մարզի երկու գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 10.00-ից մինչև ապրիլի 21-ը ժամը 22.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4 բնակելի զանգվածների, «Օլիմպավան», «Reebok» սպորտային կենտրոնների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, Մելքումովի, Գ․Չաուշի, Միկոյան, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի,

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու, Բաշինջաղյան 139, 163, 180, 185, 188, 192, 196, 198 համարների՝ իրենց կոտորակներով և 2-րդ նրբանցքի, Մազմանյան 5, 5/1, 5/9 համարների,

Կոտայքի մարզի՝

Զովունի գյուղի՝ 21-39 փողոցների,

Քասախ գյուղի՝ Մուշ թաղամասի:

Իրականացվելու են պլանային աշխատանքներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս