
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով ապրիլի 20-ին մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության տարածած պաշտոնական տեղեկատվությունից:
Ըստ հրապարակման՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: