
ՀՀ Ներքին գործերի նախարարությունը նոր նախագիծ է դրել հանրային քննարկման և առաջարկում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի նախորդ որոշումներից մեկում: Այս որոշման արդյունքում հնարավոր կլինի ՀՀ ներքին գործերի նախարարությունում ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձանց գործուղումներն իրականացնել առանց նախապես չհամաձայնեցնելու ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ՝ ծառայողական առանձնահատկություններով պայմանավորված: Միևնույն ժամանակ, Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի զերծ մնալ տեղեկատվության արտահոսքից՝ էտապավորվող և ուղեկցող անձանց անվտանգության նկատառումներից ելնելով:
Որպես հիմնավորում նշվում է, որ արդյունքում հնարավոր կլինի ՀՀ ներքին գործերի նախարարությունում ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձանց գործուղումներն իրականացնել առանց նախապես չհամաձայնեցնելու ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ՝ ծառայողական առանձնահատկություններով պայմանավորված: Միևնույն ժամանակ, Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի զերծ մնալ տեղեկատվության արտահոսքից՝ էտապավորվող և ուղեկցող անձանց անվտանգության նկատառումներից ելնելով: