ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 45-ամյա բնակչի կողմից իր կնոջ ծնողների սպանության դեպքի բոլոր հանգամանքները: Նախաքննությունն ավարտվել է:

 

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 45-ամյա հիշյալ տղամարդը, իմանալով, որ կնոջ եղբայրը՝ նույն գյուղի 41-ամյա բնակիչը, իր հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, 2022թ. ապրիլի 21-ին՝ ժամը 23:30-ից 00:00-ի սահմաններում, իր ավտոմեքենայով գնացել է նույն գյուղում գտնվող՝ կնոջ ծնողների տան մոտ։ Կնոջ հայրը դուրս է եկել տանից, վիճաբանել նրա հետ, հայհոյանքներ հնչեցրել եւ ձեռքով ու քարերով հարվածել վերջինիս ավտոմեքենային:

Լսելով վիճաբանության ձայները՝ տանից դուրս են եկել նաեւ 45-ամյա տղամարդու կնոջ մայրն ու եղբայրը: Այդ ընթացքում տղամարդը նախապես իր հետ վերցրած, իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» մոդելի, 12 տրամաչափի որսորդական ողորկափող հրացանը ավտոմեքենայում լիցքավորել է 5 փամփուշտով եւ հիշյալ անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 5 կրակոց է արձակել սկզբից կնոջ հոր, այնուհետեւ՝ մոր եւ եղբոր ուղղությամբ։ Դրա հետեւանքով ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից կնոջ հայրը տեղում մահացել է, մայրը տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ ապրիլի 23-ին՝ ժամը 04:10-ի սահմաններում, մահացել է։ Կնոջ եղբոր սպանությունը, իր կամքից անկախ հանգամանքներով, չի իրագործվել, քանի որ վերջինս գտնվել է տան դարպասների դիմաց կայանած «Գազել» մակնիշի ավտոմեքենայի հետնամասում եւ ստացել առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 45-ամյա տղամարդուն վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

 

ԱՀԱԶԱՆԳԵՐ

Ապրիլի 5-ին՝ ժամը 00:53-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վրացական փողոցի եւ Կոմիտասի պողոտայի խաչմերուկում լսվում են վիճաբանության եւ հայհոյանքի ձայներ:

ժամը 01:00-ին օպերատիվ կառավարման կենտրոն վիճաբանության մասին հաջորդ զանգը հնչեց, իսկ ժամը 01:35-ին հիվանդանոցից ահազանգ ստացվեց. մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով բյուրեղավանցի 32-ամյա երիտասարդ էր բուժօգնության տեղափոխվել:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների եւ ՊԾ Երեւան քաղաքի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Նաիրի Զարյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, խուլիգանության, գողության եւ սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխվել 32 եւ 29 տարեկան երկու երիտասարդ:

32-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ՝ 18 սմ ընդհանուր երկարությամբ, շեղբի երկարությունը՝ 8 սմ: 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ նույնպես հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ՝ 16 սմ ընդհանուր երկարությամբ, շեղբի երկարությունը՝ 7սմ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 5-ի ժամը 00:20-ի սահմաններում անձնական հարցերի շուրջ վիճաբանել են բյուրեղավանցի եւ Երեւանի մի խումբ երիտասարդներ, որի ընթացքում վնասել են բյուրեղավանցիներից մեկի «Պեժո» մակնիշի մեքենան, ապա կտրող-ծակող առարկաներով ու մահակով հարվածներ են հասցրել բյուրեղավանցի երկու երիտասարդների՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Երեւանցի երեք երիտասարդները եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

 

 

 

 

ԿԱ 1 ԶՈՀ ԵՎ 1 ՎԻՐԱՎՈՐ

Արգածոտնի մարզում երեկ՝ ապրիլի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել:

Ժամը 11։00-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Կարբի գյուղի վարչական տարածքում, բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան եւ Iveko մակնիշի բեռնատարը։

Վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է։

Օպերատիվորեն ժամանել են նաեւ «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հեթապահ խումբը, որը բեռնատարի վարորդին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների եւ մահացածի ինքնությունը։

 

 

 

 

ԵՐԿԱԹԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 2-ին՝ ժամը 4:50-ին, Երեւանի պարեկները Բրյուսովի փողոցում, գողության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել եւ ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ երեք տղամարդու` իրենց վարած «Ֆորդ Տրանզիտ» եւ «Նիսան Տիդա» մակնիշի մեքենաներով: Հիմնավոր կասկածն այն էր, որ նրանք փորձում էին շինարարական տարածքից գողանալ երկաթյա ամրաններ, ինչը նկատելով՝ պարեկները միջամտել ու բռնել էին նրանց:

Մեքենաները տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ 43-ամյա, 32-ամյա եւ 35-ամյա զարթոնքցի տղամարդիկ եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք նախկինում եւս նման գողություններ եւ գողության փորձեր են արել:

Մասնավորապես, անցած տարվա նոյեմբերի 28-ին փորձել են ամրաններ գողանալ մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայի մի շինհրապարակից, սակայն, իրենց կամքից անկախ, հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Հաջորդ երեք դեպքերում՝ դեկտեմբերի 1-ին, այս տարվա հունվարի 25-ին ու մարտի 3-ին՝ միշտ առավոտյան ժամը 6-ի սահմաններում, նույն շինհրապարակից գողացել են ամրաններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հատնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 

 

 

 

ՏՈՒՆԸ ԱՅՐՎԵԼ Է

Ապրիլի 5-ին՝ ժամը 02:49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սեւքարեցի Սաքոյի փողոցի տներից մեկի տանիքում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է երկհարկանի տուն:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի եւ Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։23-ին, մարվել՝ 04։33-ին։ Այրվել են երկհարկանի տունը (մոտ 70 քմ, չբնակեցված) եւ կից տան բաց պատշգամբի տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 2 քմ հատված:

 




Լրահոս