
Ապրիլի 18-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արաբկիր» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա մի պատանի:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 15.00-ի սահմաններում Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի հարակից այգում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված պատանուն դանակահարել էր հասակակից մի պատանի:
Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Մաշտոցի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն: