ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միայն Ալիևն ու Փաշինյանն են ասում՝ Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս. Նարինե Դիլբարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները զուգահեռ իրականությունից են, կարելի է ասել՝ բանակցությունների հակառակ կողմից են:

ArmLur.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել «Միասին» հասարակական-քաղաքական շարժման խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե «Մադրիդյան սկզբունքներով» Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։

Ըստ զրուցակցի՝ նման հայտարարություններով Փաշինյանը փորձում է կոծկել իր իսկ ստորագրած փաստաթղթերի հետևանքները.
«Փաշինյանի այս հայտարարությունը բանակցային հետագա գործընթացը փակուղի է մտցնում:

Մինսկի խումբը, որը միակ ձևաչափն է՝ թեև սառեցված, բայց առանձին անդամներով գործող, չի հայտարարում, թե Արցախի հարցը փակված է, և Հայաստանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, այլ նոր տարբերակներ է առաջացնում, միայն Ալիևը և Հայաստանի վարչապետի պաշտոնում գտնվող Փաշինյանն է խոսում, թե հարցը սպառված է կամ Արցախը միշտ էլ ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս:

ՀՀ վարչապետը չի արտահայտում հայության պետական և ազգային շահերը»,-ասում է Դիլբարյանը:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս