ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ազգային ժողովում

 

Երեկ Ազգային ժողովում տեղի էր ունենում հարցուպատասխան պատգամավորների եւ կառավարության անդամների միջեւ: Զարմանալի է, որ նախարարներն ու պատգամավորներն աչքի են ընկել բարձր տրամադրությամբ: Պակաս ուրախ չէր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն դեպքում, որ հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝  որ դեպքերում է պետք դիմել համայնքի ղեկավարին անշարժ գույքի նոր հասցե ստանալու համար:

Մերի Մնացականյան (30 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Մնացականյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի, այլ տեսակի անշարժ գույքի պետական գրանցման համար պետք է ներկայացվի նաեւ անշարժ գույքի հասցե տրամադրելու մասին համապատասխան ղեկավարի որոշումը, եթե՝

l               անշարժ գույքի նկատմամբ իրավահաստատող փաստաթղթերում նշված չէ գրանցման ներկայացվող անշարժ գույքի հասցեն, կամ նշված հասցեն չի պարունակում «ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի (այսինքն՝ փողոցի, հրապարակի, պողոտայի եւ այլն) անվանում» կամ «անշարժ գույքի հերթական համար» վավերապայմանները,

l               ներկայացվում է անշարժ գույքի միավորների բաժանման կամ միավորման պետական գրանցման դիմում:

Կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գործարքներից, այդ թվում՝ առուվաճառքի պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման դիմում կարող է ներկայացնել այդ գործարքի կողմերից յուրաքանչյուրը:

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ երբ է կատարվում ուսանողի փոխատեղումը:

Իրինա Մելքոնյան (46 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ուսումնական հաստատությունում ուսումնական տարին սկսելուն նախորդող եւ հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իրականացվում է փոխատեղում՝ ըստ մասնագիտությունների: Փոխատեղման արդյունքում անվճար համակարգում ընդգրկված, սակայն նախորդ ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն չցուցաբերած ուսանողներն ընդգրկվում են վճարովի համակարգ, իսկ վճարովի համակարգի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները՝ անվճար ուսուցման համակարգ՝ բացառությամբ մինչեւ 19 տարին լրանալը հիմնական կրթության հիմքով ընդունված կամ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող ուսանողների:

Ուսումնական հաստատության տնօրենի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է անվճար եւ վճարովի համակարգ անցած ուսանողների ցանկը եւ պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին:

Յուրաքանչյուր կիսամյակի ավարտից երկու շաբաթ առաջ ուսումնական հաստատության տնօրենը տալիս է հայտարարություն ուսանողներին տեսանելի վայրում, ինչպես նաեւ ինտերնետային կայքում վճարովի հիմունքով սովորող ուսանողի սոցիալական վիճակի եւ բարձր առաջադիմության արդյունքների հիման վրա ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումներ ընդունելու մասին: Դիմումներն ընդունվում են հայտարարության օրվանից մինչեւ կիսամյակի ավարտը, իսկ տվյալ ուսումնական տարում ուսումնական հաստատություն ընդունված ուսանողների դիմումներն ընդունվում են կիսամյակը սկսելուն նախորդող առաջին շաբաթվա ընթացքում:

ՀՀ կրթութան, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ուսանողը հաստատության տնօրենի անունով դիմումի հետ մեկտեղ կցում է նաեւ սահմանված սոցիալական վիճակի վերաբերյալ հավաստող փաստաթղթերը:

 

 




Լրահոս