Մասնակցեցի ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի մեկնարկային միջոցառմանը։ Այս մասին հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
🔹Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում, հատկապես՝ Արարատի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում հասարակական փոփոխություններ իրականացնելու գործում կանանց դերի բարձրացմանը և կանանց հզորացմանը:
📌Բարձր եմ գնահատում կնոջ դերը սերունդների դաստիարակության, առողջ հասարակություն և ամուր պետություն ունենալու գործում։ Այս առումով կարևորում եմ կնոջ ակտիվ ներգրավվածությունը քաղաքական, հասարակական կյանքում, տնտեսական, մշակութային, բիզնես և մի շարք այլ ոլորտներում։
🖇️Հատկապես մարզերում մենք պետք է ունենանք կայացած, ուժեղ կանայք, ովքեր կկոտրեն բոլոր կարծրատիպերն ու կգնան իրենց նպատակների ու երազանքների հետևից՝ հաղթահարելով բոլոր խոչընդոտները։ Ես էլ իմ հերթին պատրաստ եմ լինել այդպիսի վճռական կանանց կողքին, աջակցել և կիսվել իմ փորձով ու կյանքի ընթացքում ձեռք բերած հմտություններով։
Հ․Գ․ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Ն.Գ. տկն. Անդրեա Վիկտորինին՝ մեր ակտիվ համագործակցության, նման կարևոր նախաձեռնություններին մշտապես աջակցելու համար, շնորհակալություն նաև ծրագրի կազմակերպիչ ՕքսԵՋեն հիմնադրամին և համագործակիցներին՝ «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարություն», «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե», «Կանանց աջակցման կենտրոն», «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ներին։