Ուռճացված տվյալներ կառավարության հաշվետվության մեջ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս օրերին Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ կառավարութան 2022 թվականի գործունեության հաշվետվությունը: Այդ նույն զեկույցում անդրադարձ կա Պարեկային ծառայությանը, սակայն առկա են ցուցանիշներ, որոնք այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում: Օրինակ՝ նշվում է, թե Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում պարեկային ոստիկանությունը սկսել է ծառայությունը: Ընթանում են Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում պարեկային ոստիկանության ներդրման նախապատրաստական աշխատանքները:

Սակայն FIP-ը փաստում է, որ իրականում, նշված 6 մարզերից Պարեկային ծառայությունը 2022 թվականին գործել է միայն Շիրակի ու Լոռու մարզերում, իսկ Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում Պարեկային ծառայությունը սկսել է գործել 2023 թվականի հունվարից: Մյուս կողմից՝ ներկայացված են հենց 2023 թվականի տվյալները: Օրինակ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ հատվածի մեծ մասը վերաբերում է 2023 թվականին տեղի ունեցած գործընթացներին։ 2022 թվականի՝ կառավարության գործունեության վերաբերյալ 83-էջանոց հաշվետվության մեջ ավելի քան 90 անգամ նշվել է 2023 թվականը։

Ստացվում է, որ կառավարության գործունեության ծրագրում թյուրիմացություններ կան, եւ կան ուռճացված տվյալներ, որոնք չեն վերաբերում 2022 թվականի գործունեությանը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս