ՖՈՏՈ. Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Հովիկ Աբրահամյանի ապօրինի գույքի գործով նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ դատարանում մեկնարկել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ապօրինի գույքի գործով նիստը: Այս պահին դատարանը քննում է պաշտպանների միջնորդությունը նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջել է Հայաստանի տարածքային կառավարման նախկին նախարար, Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից (կին, որդի, դուստր, աշխատակիցներ, ազգականներ և նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագման գույքը։

Խոսքը, մասնավորապես, 59 անշարժ գույքի մասին է։

Դատախազությունը պահանջել է նաև բռնագանձել 4 ավտոմեքենա, 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր, շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույք, դրամական միջոցներ։




Լրահոս