
«Քաղաքացիական պայմանագիր» խբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Արուսյակ Մանավազյանը, Կարեն Համբարձումյանը, Ռուստամ Բաքոյանը, Հայկ Ցիրունյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը մայիսի 1-4-ը կգործուղվեն Նիկոսիա (Կիպրոսի Հանրապետություն):
Թե գործուղումն ի՞նչ օրակարգով է կամ ի՞նչ հանդիպումներ են լինելու՝ ԱԺ կայքում հրապարակված համապատասխան որոշման մեջ որևէ տեղեկություն չկա:
Պատգամավորների գործուղման հետ կապված օրապահիկի եւ ճանապարհածախսի վճարումը կկատարվի ՀՀ պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին, իսկ գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
Քրիստինա Մուշեղյան