Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ Դիլիջան քաղաքում գտնվող 2977,8 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.94 հեկտար մակերեսով հողամասը կօտարվի:
Այն այժմ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Սակայն կառավարության որոշման նախագծում նշվում է, որ գույքն իրենից ներկայացնում է վարչական շենք, որը ներկայումս չի շահագործվում և ունի հիմնանորոգման կարիք։
Եվ դա է պատճառը, որ առաջարկվում է այդ շենքը մրցույթով օտարել:
Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 343 մլն 800 հազար դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 64 մլն 242 հազար դրամը:
Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 1 մլն 792 դրամը։
Ն.Հ.