
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հավանաբար որոշել է սեփականաշնորհել
քաղաքն ու անվանակոչել այն իր անվամբ: “”Ժողովուրդ“”-ի՝
Գյումրու աղբյուրների փոխանցմամբ` վերջերս գյումրեցիներին Գյումրու քաղաքապետարանից
ուղարկված նամակների ծրարին որպես հասցեատեր գրված է լինում “”Վարդանանց
քաղաքապետարան“”: Իհարկե, Վարդան Ղուկասյանը մշտապես թաքուն ցանկություն
է ունեցել Գյումրին իր անունով Վարդանակերտ կամ Վարդանավան կոչելու: Ու հիմա Ղուկասյանը
որոշել է գոնե իր համար քաղաքը նամակների վրա անվանափոխել, մինչեւ տեսնի` ինչ կլինի: