Ինչու է հետաձգվել Թագուհի Թովմասյանի նախաձեռնած քննարկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնած այսօրվա՝ ապրիլի 20-ի քննարկումը 44-օրյա պատերազմում զոհված կամ անհետ կորած զինվորների ծնողների հետ կրկին հետաձգվում է:

Ինչպես հայտնի է, ապրիլի 18-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստը այսօր դեռ շարունակվում է, նիստին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ պատճառով անվտանգության աշխատակիցները արգելում են որևէ քաղաքացու մուտքն Ազգային ժողովի շենք, ուստի ծնողների մուտքն ԱԺ անհնար է դառնում այսօր:

Քննարկման անցկացման օրվա և ժամի մասին լրացուցիչ տեղեկություն կտրվի, երբ ԱԺ արտահերթ նիստերն ավարտվեն:




Լրահոս