ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իգոր Խաչատուրովի մասով պետք է կայացվի արդարացման որոշում. պաշտպան Միհրան Պողոսյանի ելույթը դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, անցած տարի մայիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն կալանավորեց Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին, որը 2 ամիս անց՝ կալանքի տակ մնալուց հետո՝ հուլիսի 11-ին, դատարանի դահլիճից ազատ արձակվեց՝ 1 միլիոն դրամ գրավի դիմաց: Ներկայումս նրա գործով դատական նիստերը շարունակվում են:

Հիշեցնենք, որ, ըստ նախաքննական մարմնի, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ փակել էին Երեւան քաղաքի Կիեւյան փողոցի 15 հասցեի դիմացի երթեւեկելի հատվածը՝ այդկերպ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս