
Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է. «Ռուսաստանի լայնածավալ ներխուժման պահից ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ուկրաինային ավելի քան 150 միլիարդ եվրոյի օգնություն են ցուցաբերել, դաշնակից երկրներն այս ընթացքում տասնյակ հազարավոր ուկրաինացի զինվորներ են պատրաստել»: