Եղբայրները հարմարեցված բանալիով բացել են դուռն ու ոսկյա զարդեր գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 18-ին, ժամը 21.00-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 11.30-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով, Մանթաշյան փողոցի իր բնակարանից գողություն են արել:

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Նշված հասցե ոստիկանության Շենգավիթի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ բնակարանից գողացել էին ոսկյա զարդեր՝ պատճառելով 800 հազար դրամի վնաս:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով Երևան քաղաքի վարչության ՀՆԳ 2-րդ վաշտի 3-րդ դասակի տեսուչի օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 19-ին Րաֆֆու փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Շենգավիթի բաժին են տարել 26-ամյա և 24-ամյա երկու եղբայրների, որոնք բաժնում խոստովանել են, որ նշված բնակարանային գողությունն արել են իրենք:

Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շենգավիթի քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:




Լրահոս