
Հայ սամբիստները 2023թ. Սամբոյի Եվրոպայի առաջնությունում ընդհանուր հաշվարկով գրավել են թիմային երկրորդ տեղը՝ նվաճելով երկու ոսկե, մեկ արծաթե, չորս բրոնզե մեդալ: Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը հայ սամբիստներից 6-ն էին մտել ասպարեզ:
Արամ Աղաջանյանը, Վահագն Չալյանը, Նորիկ Խուրշուդյանը անմասն են մնացել մեդալների համար պայքարից, իսկ 58 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը նվաճեց բրոնզե մեդալ, 54 կգ քաշային կարգում հանդես եկող Վարսիկ Գրիգորյանը բավարարել է արծաթե մեդալով:
Մարտական սամբոյի 98 կգ քաշայինների կարգում Արման Ավանեսյանը դարձել է չեմպիոն: