
ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում է։ Նա պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնում է կառույցի նախորդ տարվա գործունեության արդյունքները և պատասխանում է նաև պատգամավորների հարցերին։ Պատգամավորներից Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց մարտի 1-ի գործի մասին։ Վարդապետյանն էլ նշեց, թե մարտի 1-ի գործով դիմել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին և խումբ է ձևավորվում։
Մանրամասները՝ տեսանյութում