
Այսօր տեղի ունեցավ «Պատիվ ունեմ» խմբակցության հրատապ ասուլիսը, որի ժամանակ անդրադարձ եղավ երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին։ Բանն այն է, որ երեկ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ակցիա իրականացրեց նիստերի դահլիճում։ Դրանից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին և վերջիններս բռնությամբ դուրս հանեցին ընդդիմադիր մի քանի պատգամավորների։
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Թովմասյանը հայտարարեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի սուտ խոսել, ապա համարժեք պատասխան կստանա:
Մանրամասները՝ տեսանյութում