34,2 մլն դրամ կհատկացվի 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման համար: Այս որոշումն իրականացնելու վերաբաշխում կկատարվի 2023-ի բյուջեի մասին օրենքում:
Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ: Այն տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:
16.02.2023 դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 57 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է ս.թ. մարտի 1-ից: Աջակցության վճարման ժամկետը երկու ամսով երկարացվելու արդյունքում 57 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 34,2 մլն դրամ:
Ն.Հ.