ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Մամիջանյանը բացահայտեց՝ ով է ձայնագրել Փաշինյանին., վարչապետը կրկին ստել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 18-ին Ազգային ժողովում անդրադարձել էր մոտ երկու տարվա վաղեմության մի միջադեպի, երբ 2021 թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում իր մասնակցությամբ ձայնագրություն էր հրապարակել Սերժ Սարգսյանը: Այդ ելույթում նա մեղադրել էր «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավորի՝ այս ձայնագրությունը հրապարակելու համար, սակայն անուն չէր նշել:

Արդեն դրանից հետո Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակ թերթում մի հոդված է հրապարակվում, որտեղ տրվում է  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոև Թագուհի Թովմասյանի անունը:

Այսօր արդեն Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ելույթ ունեցավ և բացահայտեց, թե երբ է արվել այդ ձայնագրությունը՝ վերջ դնելով բոլոր խոսակցություններին:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս