Team-ը որդեգրել է շրջակա միջավայրի պահպանման քաղաքականություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է «Երկրի օրը»։ Հավատարիմ լինելով իր՝ Շրջակամիջավայրի պ ահպանման քաղաքականությանը՝ Team Telecom Armenia-ն ամփոփել է այդ ուղղությամբ իրականացրած ծրագրերը։

Երկրի օրը միավորում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում՝ բնության պահպանության և Երկիր մոլորակի
մաքրության ապահովման լուծումներ գտնելու և միջոցառումներ ձեռնարկելու շուրջ։ Այս տարի այն նշվում է
“Invest in our Planet” խորագրի ներքո։

Որպես շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունք որդեգրած ընկերություն՝ Team-ն արդեն մի քանի տարի է, ինչ անցում է կատարել էներգաարդյունավետ լուծումների՝ կապի և հաղորդակցության
էներգապահովման համար օգտագործելով արևային էներգիա՝ նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները։

Ընկերության ավտոպարկը շարունակում է համալրվել էլեկտրոմոբիլներով․ 2022թ-ին ձեռքբերած մեքենաների
98%-ը էլեկտրոմոբիլներ են, որոնք աշխատում են անձայն շարժիչներով և զրոյական արտանետումներով։
Ներկայացնելով ընկերության բնության պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքները՝ Team Telecom
Armenia ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ յուրաքանչյուր ընկերություն պարտավոր է վարել
ռեսուրսախնայող գործունեություն, նվազագույնի հասցնել իր գործունեության հետևանքով առաջացող շրջակա
միջավայրի հնարավոր աղտոտվածությունը՝ շեշտելով, որ իրենց ռազմավարական ծրագրերը մշակելիս այս
ուղղությանը շատ մեծ կարևորություն և առաջնահերթություն են տվել։

Team-ում ներդրվել է ռեսուրսների շրջանաձև օգտագործման հայեցակարգ  (circularity), և թվային աղբի
ստեղծումից խուսափելու համար ընկերությունը վերանորոգում և կրկնօգտագործում է կապի ապահովման սարքերը՝ դրանք աղբավայր ուղարկելու փոխարեն։ Նշենք, որ կրկնօգտագործումների և վերամշակումների շնորհիվ Ընկերության թափոնների և օգտագործվող թղթի քանակը նույնպես էականորեն կրճատվել է, իսկ վաճառակետերում ներդրվել են E-sim և E-pen տեխնոլոգիաները։

Այսօր Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման որոշ կենտրոններում անցկացվում է նաև էկոլոգիական հարցախույզ (quiz), որի մասնակիցները ստանալու են նվերներ։ Հարցախույզի անցկացման վայրերին և պայմաններին ծանոթացեք այստեղ։

«Երկրի օրն» առաջին անգամ նշվել է 1970 թվականի ապրիլի 22-ին։

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։




Լրահոս