Հաագայի դատարանը կասեցրել է Ադրբեջանի՝ ընդդեմ Հայաստանի գործի ըստ էության քննությունը։
Բանն այն է, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործով Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Նախնական Առարկություններն Ադրբեջանի կողմից ներկայացված ամբողջական հայցադիմումի վերաբերյալ:
Նա փաստարկել է, որ Ադրբեջանի հայցադիմումում ներկայացված պահանջների մեծամասնության վերաբերյալ Դատարանի իրավազորության բացակայություն են և դրանք անընդունելի են։
Նշենք, որ պաշտոնական Բաքուն ՄԱԿ-ի միջազգային դատարանից պահանջել էր շտապ կարգով Երևանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառել՝ «Հայաստանի սպառնալիքներից Ադրբեջանին պաշտպանելու համար»։
Ն.Հ.