Գնաճ և գնանկում. ինչ իրավիճակ է շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Վիճակագրական կոմիտեն նոր տվյալներ է հայտնում։ Տեղեկանում ենք, որ 2023թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գները նվազել են 1.3-0.1%-ով։ Ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գյումրիում: Իսկ մայրաքաղաք Երևանում սպառողական գները նվազել են 0.7%-ով:

2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.1% գնաճ, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 2.2% գնանկում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 2.2%-ով:

Նկատենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) ևս օրեր առաջ թարմացրել էր համաշխարհային տնտեսական տվյալները։

Տարածաշրջանի երկրների համար 2023 թվականի տնտեսական աճի ցուցանիշները բաշխված են հետևյալ կերպ. Ռուսաստան՝ 0,7 տոկոս աճ, Ուկրաինա՝ -3 տոկոս անկում, Ադրբեջան՝ 3 տոկոս աճ, Հայաստան՝ 5,5 տոկոս աճ, Թուրքիա՝ 2,7 տոկոս աճ, Վրաստան՝ 4 տոկոս աճ:

Ն.Հ.




Լրահոս