
Ապրիլի 21-ին, ժամը 21.46-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած գավառցի 62-ամյա կինը հայտնել էր, որ բնակարանից գողացել են ոսկյա զարդեր:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 23.50-ին Գավառ քաղաքի Ազատության փողոցում հայտնաբերել, նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու: Բաժնում նա խոստովանել է, որ համաքաղաքացու բնակարանից ոսկյա զարդերը գողացել է ինքը: Նաև հայտնել է, որ զարդերը գրավադրել է բանկերից մեկի Գավառի մասնաճյուղում:
36-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: Կատարվում է նախաքննություն: