
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Հայ ծանրորդը նաև Եվրոպայի երիտասարդների ռեկորդ սահմանեց (178 կգ): Այս վարժությունում նա նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում Կարապետյանը նախ բարձրացրեց 208 կգ, այնուհետև՝ 214 կգ: Այս մոտեցմամբ՝ հրում վարժությունում Կարապետյանը սահմանեց աշխարհի և Եվրոպայի ռեկորդ, իսկ երկամարտի 392 կգ արդյունքով էլ դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Լուսանկարը՝ Արմենպրեսս