
Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն ժամը 24:00-ին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջը:
«Հարգելի՛ ուղևորներ,
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն ժամը 24:00-ին»,- ասված է հաղորդագրության մեջ։