
Դերասանուհի Դիանա Տոռեսը դիմել է ArmLur.am-ին հերքելով իր հայտարարությունները, որոնք նա ասել էր դերասանուհին Տաթև Սարգսյանի հասցեին՝ 2020 թ-ի սեպտեմբերի 16-ին մեզ տված հարցազրույցում։
«Ես՝ Դիանա Օրդուխանյանս, հերքում եմ Տաթեւիկ Սարգսյանի հասցեին հնչեցրած իմ բոլոր հայտարարությունները, վիրավորանքները, եւ խնդրում եմ իմ ներողությունը»,-ասել է Դիանան։
Հիշեցնենք, որ դերասանուհի Տաթեւիկ Սարգսյանը 2020-ին դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Դիանա Օրդուխանյանի` զրպարտություն համարվող բոլոր տեղեկությունները հերքելուն, հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու եւ պատվին, արժանապատվությանը պատճառած վնասի հատուցման պահանջների մասին:
Դատարանը 2022-ի դեկտեմբերի 22-ին հրապարակել էր գործով վճիռը, որով Դիանա Օրդուխանյանին պարտավորեցրել է հրապարակայնորեն` News.am, եւ ArmLur.am լրատվական կայքերի միջոցով հերքել հայցվորի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող բոլոր տեղեկությունները եւ նույն լրատվական կայքերի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար: