Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երկամարտում Հռիփսիմե Խուրշուդանը գրանցեց 227 կգ արդյունք եւ գրավեց երրորդ տեղը: Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 196 կգ արդյունքով 7-րդն է:
Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Նորվեգիայի ներկայացուցիչ Էիլա Սոլֆրիդ Կոանդան՝ 272 կգ (117+155):
Երկրորդ տեղում է ուկրաինացի Անաստասիա Մանիեւսկան՝ 238 կգ (108+130)։
Լուսանկարը՝ news.am