
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը:
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: Կրկին հայտարարում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց և առևտրային բեռների ազատ և բաց տեղաշարժ, և կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից և թշնամական գործողություններից»,- ասված է հայտարարության մեջ: