
Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:
Բազմահազար մարդիկ՝ Հայաստանից, Սփյուռքից Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին:
Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ` երեկ Հայաստանում նաև ջահերով երթ անցկացվեց: