Ինչպես երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը, Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման կապակցությամբ մենք մտահոգություն ենք հայտնել, որովհետեւ դա խաթարում է խաթարում է խաղաղության գործընթացը: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը:
«Այս պահին մենք ցանկանում ենք, որպեսզի կողմերի միջեւ լինեն բանակցություններ եւ խաղաղության գործընթացին մենք պատրաստ ենք աջակցել:
Ցանկացած բռնության կիրառում, ցանկացած սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը, մենք փորձում ենք առաջ շարժվել, փորձում ենք ջանքեր գործադրել խաղաղության գործընթացն առաջ տանելու ուղղությամբ»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: