
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ուղերձին։
«Պատմությունը խեղաթյուրելու ևս մեկ փորձ քաղաքական շառլատանների կողմից: Քաղաքական հայտարարությունները չեն կարող փոխել փաստերը։ Նրանք, որոնք օգուտ են ուզում ստանալ, հիշվելու են որպես երկերեսանիներ։
Ոչ ոք չի կարող թուրք մեծ ժողովրդին պատմության դասեր տալ»,- գրել է Չավուշօղլուն թվիթերյան իր էջում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ապրիլի 24-ի կապակցությամբ հղած ուղերձում կրկին օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը։