Քիչ առաջ ArmLur.am-ին Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դռնակ նիստից մանրամասներ հայտնի դարձան: Մեր տեղեկություններով պաշտպան Երեմ Սարգսյանը բացարկ է հայտնում գործը հսկող դատախազներին:
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը եւ 2 ամսով երկարեցրել Արզումանյանի կալանքը։
Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ Արզումանյանը կալանավորվել էր նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս մնում է կալանքի տակ: