
Եվրամիությունը երեքշաբթի օրվանից սկսում է գազի համատեղ գնումների գործընթացը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովը։
«Մենք ավելի ուժեղ ենք, երբ գործում ենք միասնաբար և համերաշխորեն: Այսօր մենք առաջին կոչն ենք անում ընկերություններին՝ ԵՄ-ում ընդհանրական մակարդակով գազ գնելու համար: Սա առանցքային քայլ է մինչև հաջորդ ձմեռ մեր գազի պահուստները լրացնելու և միջազգային գործընկերների հետ ավելի հարմար գների շուրջ բանակցություններ վարելու ուղղությամբ», – ասված է հայտարարության մեջ։