ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դա Ռուսաստանի հեղինակության հարցն է. Վիգեն Խաչատրյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրմանը, նշում է՝ Ադրբեջանի այս քայլը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, միևնույնն ժամանակ ասում է՝ դա Ռուսաստանի պատասխանատվության գոտին է.

«Ռուսաստանի արտգործնախարարությունն էլ հայտարարություն է տարածել, փորձում են Ադրբեջանին համոզել, որ այդ քայլն անթույլատրել է, համբերենք, գուցե մեկ անգամ Ռուսաստանը հասնի հաջողության, չնայած ես թերահավատորեն եմ վերաբերվում դրան: Այս իրավիճակը նաեվ Ռուսաստանի հեղինակության հարցն է, քանի որ ակնհայտ է՝ 5-կմ-անոց գոտու պատասխանատուն Ռուսաստանն է, իսկ Ադրբեջանն անտեսում է Ռուսաստանի ներկայությունն այդտեղ»:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս