Վրաստանը վառելիքի 84 տոկոսը գնել է ՌԴ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի հունվար-մարտ ամիսներին դեպի Վրաստան բենզինի և դիզվառելիքի ներմուծումն աճել է։Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը տարածել է Վրաստանի «Նավթ ներմուծողների միություն»-ը։

Տվյալների համաձայն, վառելիքի ներմուծումը կազմել է 275 հազար տոննա, ինչը 17,8 հազար տոննայով կամ 6,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այստեղից բենզինի վառելիքի ներկրման ծավալը կազմել է 127,6 հազար տոննա, իսկ դիզվառելիքի ներմուծումը՝ 147,5 հազար տոննա։

Ըստ տեղեկության՝ 3 ամսում Վրաստանում սպառվել է 232,1 հազար տոննա ռուսական արտադրության վառելիք, ինչը կազմում է ամբողջ ներմուծման 84,4 տոկոսը։

ՌԴ-ին հաջորդում են հետևյալ երկրները.

Ռումինիա՝ 40,9 հազար տոննա (ընդհանուր ներմուծման 14,9 տոկոսը),
Թուրքմենստան՝ 1,2 հազար տոննա (ընդհանուր ներմուծման 0,4 տոկոսը),
Բելառուս՝ 0,7 հազար տոննա (ընդհանուր ներմուծման 0,2 տոկոսը),
Ուկրաինա՝ 0,1 հազար տոննա (ընդհանուր ներմուծման 0,05 տոկոսը),
Բուլղարիա՝ 0,1 հազար տոննա (ընդհանուր ներմուծման 0,05 տոկոսը)։




Լրահոս