
Ապրիլի 26-ին, ժամը 10։00-ին, նախատեսվում է իրականացնել Երևան-Կապան-Երևան երթուղով փորձնական թռիչք L410 տեսակի օդանավով։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Իրականացվելու է օդանավակայանի մոտեցման սխեմաների փորձարկում։