ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախը հանձնողների կոչերին արցախցիները չեն հետևում. Արցախի արձագանքը՝ Անդրանիկ Քոչարյանի հորդորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախն արդեն 5 ամիս է՝ շրջափակման մեջ է:

Դեռևս դեկտեմբերից Ադրբեջանը բնապահպանական կեղծ պատճառաբանություններով փակել էր Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինը: Իսկ արդեն ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհին գտնվող Հակարիի կամուրջը՝ արդեն ամբողջական շրջափակելով Արցախը, այնտեղ նաեվ անցակետ է տեղադրել:

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հորդորում է արցախցիներին՝ դիմանալ բլոկադային:

ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի «Արդարություն» կուսակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, արձագանքելով Անդրանիկ Քոչարյանին, ասում է՝ Արցախը հանձնողների կոչերի կարիքն արցախցիները չունեն.

«Եթե Անդրանիկ Քոչարյանն Արցախի մասին մտածող մարդ լիներ, գոնե մեկ անգամ իր գործընկերներին կզանգեր՝ կիմանար նրանց որպիսության մասին, կհետաքրքրվեր՝ ինչո՞վ կարող է օգտակար լինել: Հանրային դաշտում արցախցիներին կոչ անել՝ դիմացեք, դա ճիշտ չէ: Արցախում Անդրանիկ Քոչարյանին չեն ընդունում: Արցախը հանձնողների կոչերին արցախցիները չեն հետևում»,-ասում է Արցախցի պատգամավորը:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան 

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս