
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու ադրբեջանական կողմի քայլի մասով: Առավոտյան նա հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, մտքեր փոխանակել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության շուրջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նաև հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Քննարկվել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր:
Մանրամասները՝ տեսանյութում