ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գարիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2022 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, տեղյակ լինելով իր նկատմամբ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին կայացված անհետձգելի միջամտության որոշման մասին, Մասիս համայնքի կետրոնական հրապարակում Մասիս-Արտաշատ ավտոբուսը նստելիս, մոտեցել է մերձավոր ազգական հանդիսացող նախկին կնոջը՝ Գեղեցիկ Բադալյանին, նստել նրա կողքին, բաճկոնի գրպանից հանել է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված դանակը և սպառնալիքն իրականացնելու իրական վտանգի առկայության պայմաններում հնչեցրել է սպանության սպառնալիք՝ ասելով. «մորթելու եմ, սպանելու եմ», այդ կերպ նաև չկատարելով հիշյալ որոշման պահանջները:
Բացի այդ, 2022 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Մասիս-Արտաշատ ավտոբուսի մեջ Գարիկ Մկրտչյանը, հանդիսանալով Գեղեցիկ Բադալյանի մերձավոր ազգականը՝ նախկին ամուսինը, սպառնալիքն իրականացնելու իրական վտանգի առկայության պայմաններում վերջինիս հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիք՝ ասելով.
«Հեսա տես՝ քեզ ինչ եմ անելու դեմքիտ կիսլատա եմ լցնելու», որից հետո Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղու 19-րդ տան դիմաց գտնվող կանգառի մոտ ձեռքով 2 անգամ հարվածել է Գեղեցիկ Բադալյանի դեմքի շրջանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և ստորին ծնոտի ձախ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ, այնուհետև հագուստի գրպանից հանելով մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված դանակը՝ մոտեցրել է Գեղեցիկ Բադալյանի պարանոցի շրջանին և սպառնալիքն իրականացնելու իրական վտանգի առկայության պայմաններում վերջինիս հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիք՝ ասելով. «հեսա քեզ կմորթեմ»:
Այնուհետև՝ Գարիկ Մկրտչյանը մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված դանակով հարվածել է վերոնշյալ վեճին միջամտած Գեղեցիկ Բադալյանի եղբոր՝ Արսեն Բադալյանի թիկունքի աջ հատվածին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կրծքավանդակի աջ հետին մակերեսի կտրած-ծակած, թափանցող վնասվածքի ձևով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք: