ՊԵԿ-ը մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացների շարք է սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԵԿ-ը շարունակում է մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացների շարքը։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան աշխատելու հնարավորություն Մաքսային ծառայությունում:

Հայտնում է ՊԵԿ-ը։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2023 թվականի ապրիլի 5-ից մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը։

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և աշխատելու հնարավորություն՝ Մաքսային ծառայության տարբեր պաշտոններում:Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Դասընթացի ընդունելության կարգը, ժամկետները, պահանջվող փաստաթղթերը և այլ մանրամասներ ներկայացված են ՊԵԿ պաշտոնական կայքում։

Դիմում-հայտը կարող եք ներկայացնել՝ այստեղ։

Դիմելու վերջնաժամկերը՝ 2023 թվականի մայիսի 5-ն է:




Լրահոս