
Շուրջ 1 ամիս է, ինչ թեթեւ մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքով զբաղվող «Ավտոներկրողներ» եւ «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ-ների փաստացի սեփականատեր Տիգրան Հովհաննիսյանը կալանքի տակ է:
Նշենք, որ ըստ ՔԿ-ի՝ Տիգրան Հովհաննիսյանը հատուկ հանցավոր սխեմայով պետությունից հափշտակել է ավելի քան 406 միլիոն դրամ, նա կալանավորվել է: Մարտի 9-ին քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ սեփականատիրոջ եւ գործունեությունը ղեկավարած անձի նկատմամբ ՀՀ ՔՕ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախություն) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը դատախազի կողմից բավարարվել է:
ArmLur.am-ը զրուցել է Տիգրան Հովհաննիսյանի պաշտպան Արսեն Սադարյանի հետ, որը ուշագրավ մանրամասներ հայտնեց:
Մասնավորապես Տիգրան Հովհաննիսյանի գործողությունների մասով պաշտպանական խումբը դիմել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին, որի կողմից ուշագրավ մեկնաբանություն են ստացել:
Մանրամասները՝ տեսանյութում