Apple-ը կգործարկի սնվելու գործընթացն ու առողջական վիճակը վերահսկող վճարովի ծառայություն. Bloomberg

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է գործարկել վճարովի ծառայություն, որը թույլ կտա վերահսկել սնվելու գործընթացն ու առողջական վիճակը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Նախագիծը գործում է Quartz ծածկանունով: Աղբյուրների համաձայն՝ արհեստական բանականության հիման վրա գործող ծառայությունը կօգնի կազմակերպել մարզումների ծրագիր, խորհուրդներ կտա ճիշտ սնվելու և քնի վերաբերյալ։ Հավելվածը կունենա բժշկական գործառույթներ և մատյան, որը օգտատերը կարող է վարել։

Առողջ ապրելակերպի վերաբերյալ առաջարկություններն ընտրվելու են արհեստական բանականության կողմից։ Ըստ երևույթին, Quartz-ը կգործի վճարովի բաժանորդագրությամբ։

Հաղորդվում է, որ Apple-ը հավելվածը կներկայացնի 2024 թվականին: Ծառայությունը հասանելի կլինի iPhone-ի, iPad-ի և այլ ֆիրմային սարքավորումների օգտագործողների համար։




Լրահոս