«Բարսելոնան» ակումբային ակադեմիայի տարածքում կբացի աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիի թանգարան, որից ստացած եկամուտով էլ կֆինանսավորի ֆուտբոլիստի աշխատավարձը, հաղորդում է իսպանական AS-ը։
Կատալոնական ակումբում հույս ունեն, որ նոր թանգարանը կունենա տարեկան մի քանի տասնյակ հազար այցելու և տոմսերի վաճառքից ստացած եկամուտը Լա Լիգան կհամարի ակումբի հերթական տնտեսական լծակը։ Այն թույլ կտա չխախտել ֆինանսական արդար խաղի կանոնները։
Մեսիի պայմանագիրը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին, և նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ «Բարսելոնան» նրան կառաջարկի մեկ տարվա պայմանագիր հաջորդ ամռանը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ, տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձով։